ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անջեյ Կասպշիկն այցելել է Լեռնային Ղարաբաղ

Անջեյ Կասպշիկն այցելել է Լեռնային Ղարաբաղ
13.09.2016 | 20:32

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելել է Լեռնային Ղարաբաղ։

Նախորհրդակցություն կանցկացնի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ վաղը կմասնակցի շփման գծի պլանային դիտարկմանը շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ։

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ